/ Մաս 2/
Մի օր Ծով Ա. Ցուլը Ա. Ֆրիկացի անունով մի սևամորթի տեսավ, որն իր կնոջ հետ նավակում նստած Օձ Ա. Ձկան համար երգ էր երգում: Օձ Ա. Ձուկը բերանը բաց լսում էր: Օձ Ա. Ձուկ, Օձ Ա. Ձուկ, Չկա քեզ պես Սիրուն ձուկ:
Օձ Ա. Ձուկն այդ երգով հրապուրված՝ մի պահ մոռացել էր, որ Արևադարձ կոչվող երկրում մի բան ասում են, մի այլ բան մտածում: Նա մոտեցավ նավակին, իսկ Ա. Ֆրիկացին ճարպկորեն նետեց ուռկանն, ու մի ակնթարթում բռնեց Օձ Ա. Ձկանը: Քիչ անց Օձ Ա. Ձուկը արդեն տապակված էր ու խժռված:
Ծով Ա. Ցուլը դա որ տեսավ, սարսափեց: Նա հեռացավ, մտածելով. «Ի՜նչ սարսափելի է, կեցցենք մենք՝ բևեռցիներս, որ ոչինչ չենք մտածում, իսկ եթե մտածում ենք՝ բոլորը կարող են տեսնել մեր մտածածը»:
Բայց Ծով Ա. Ցուլն անմիջապես չվերադարձավ Բևեռ: Գուցե՞ ծուլությունն էր պատճառը. կամ էլ նրան դուր էր գալիս չկարդացվող մտքեր ունենալը:
Այսպես, Ծով Ա. Ցուլը մնաց Արևադարձ կոչվող երկրում և ընտելացավ այդ երկրի սովորություններին:
Մտածելը անսպասելի պտուղներ տվեց:
Ծով Ա. Ցուլը սկսեց շատ խորիմաստ բաներ մտածել, ասենք. «Ո՞վ ենք մենք: Որտեղի՞ց ենք գալիս: Ո՞ւր ենք գնում»:
Ահա և պատասխանները. «Մենք ծովացուլեր ենք: Գալիս ենք բևեռից: Կանք, որովհետև մեզ ստեղծել է մի էակ, որը հսկայական ծովացուլի է նման: Վերջիվերջո կհեռանանք Արևադարձ կոչվող այս կեղծ երկրից և կվերադառնանք ազնիվ ու ճշմարիտ Բևեռ»: Իվերջո Ծով Ա. Ցուլը ձանձրացավ մի բան մտածել, բայց ուրիշ բան անելուց և մի գեղեցիկ օր վերադարձավ Բևեռ: «Այո՜, չմտածել, անգործ ու անհոգ ապրել գոնե մի միլիոն տարի»,- երազում էր նա:
Մի անգամ Բևեռում, իր հին սառցակտորին թիկնած, Ծով Ա. Ցուլն զգաց, որ մտածելն արդեն սովորություն է դարձել, և ինքը չի կարողանում չմտածել:
Դժբախտաբար բոլոր մտքերն անմիջապես հայտնվում էին գլխավերևում՝ պսպղուն ու թափանցիկ սառցալուլաներով գրված: Խեղճ Ծով Ա. Ցուլի բարեկամներն սկսեցին նրանից փախչել: Նա էլ սկսեց վատ բաներ մտածել նրանց մասին: Այդ մտքերը վատ խոսքերով սառցալուլաներ դարձան…
Շուտով Ծով Ա. Ցուլը մեն-մենակ մնաց իր սառցակտորի վրա:
Այդ ժամանակներից շա՜տ-շա՜տ տարիներ են անցել: Բևեռում ջերմաստիճանը բարձրացել է: Մտքերն այլևս չեն սառչում և դարձել են անտեսանելի: Բայց Ծով Ա. Ցուլը դարձյալ մենակ է ապրում: Իր սառցակտորին պառկած՝ նա անվերջ մտածում է: Ի՞նչ է մտածում:
Ի՞նչ իմանաս:
Հարցեր և առաջադրանքներ
- Պատմի՛ր այս պատմության Ծով Ա. Ցուլի մասին:
ա. երբ նա Բևեռում էր ապրում նա չեր մտածում որովհետև նա գիտեր, որ նրա մըքերը կերևան:
բ. երբ նա Արևադարձում էր ապրում նա հանգիստ մտածում էր: - Ի՞նչ ես կարծում, լա՞վ է, երբ մարդիկ կարողանում են կարդալ քո մտքերը:
Ես կարծում եմ, որ դա վատ միտք որովհետև եթե մտքերը երևաին մարդիկ չեն կարողանա անակնկալ անել մեկը մյուսին:
- Ի՞նչ խորհուրդ կտաս՝
ա. Բևեռի բնակիչներին
բ. Արևադարձի բնակիչներին
Բևվեռի բնակիչներին ես խորհուրդ եմ տալիս, որ նրանք չգնան Արևադարձ որպիզի նրանք սովոր չլինեն մտածելուն:
Իսկ Արևադարձի բնակիչներին խորհուրդ եմ տալիս, որ նրանք լինեն հավատարիմ ընկերներ:
- Գտի՛ր «կրկնվող» բառը։
Արևադարձ, արևայրուք, արևային, արևոտ, արևածաղիկ, արևածագ:
Այստեղ կրկնվող բառը դա «Արև» բառն է:
- Գտի՛ր տրված բառերի հոմանիշները.
սիրուն —գեղեցիկ
ակնթարթ —պահ
հսկա —մեծ
անմիջապես —շտապ
արև —արեգակ, արփի - Հորինի՛ր.
«Միլիոն տարի մեզանից հետո»
Եթե միլիոն տարի մեզանից հետո անցնի.
- Ամեն ինչ կդառնա ավելի էլէկտրոնային և ավելի հարմար օրինակ,
մարդիկ կկարողանան ակնոցներով խոսել իրենց ընկերների հետ:
- Տաք երկրներում սառը եղանակ կլինի, իսկ տաք երկրներում սառը եղանակ կլինի:
- Երևանը կդառնա մեկ միլիոն երկու հազար ութ հարյուր յոթ տարեկան:
- Կլինեն մեծ անծանոթ նոր կենդանիներ և բույսեր:
- Կառաջանան նոր մեծ և արագ օվկյանոսներ և ծովեր:
